Փհենչհան-2018․ Միքայելյանը ձախողվում է որակավորման փուլում, իսկ Գալստյանը․․․

Փհենչհան-2018․ Միքայելյանը ձախողվում է որակավորման փուլում, իսկ Գալստյանը․․․

23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի տղամարդկանց 1,5 կմ սպրինտում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը տարածությունը հաղթահարել է 3:37.40 արդյունքով և զբաղեցրել 72-րդ տեղը: Միքայելյանը չի հաղթահարել որակավորման փուլը: Որակավորման փուլը հաղթահարել են միայն 1-30 տեղերը զբաղեցրած դահուկորդները: Կանանց սպրինտում պետք է մեկնարկ ունենար նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Կատյա Գալստյանը, սակայն վերջինս չի հայտավորվել: Գալստյանը պետք է մեկնարկ ունենա նաև փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում: