33 հայ շախմատիստ Եվրոպայի առաջնությունում

33 հայ շախմատիստ Եվրոպայի առաջնությունում

Մարտի 17-28-ը Բաթումիում տեղի կունենա շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը որին, կմասնակցի 31 երկրի 280 շախմատիստ: Հայաստանը կներկայացնի 33 շախմատիստ, այդ թվում տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը եւ այլք: Առաջնությունում հանդես կգան նաեւ կանանց ազգային հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: