Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահը հանդես կգա «Ալաշկերտում»

Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահը հանդես կգա «Ալաշկերտում»

«Ալաշկերտը» շարունակում է ակտիվորեն աշխատել տրանսֆերային շուկայում` զգալիորեն ուժեղացնելով բոլոր խաղային դիրքերը: Երևանյան թիմը 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ: Բարձրահասակ դարպասապահն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենիքում` պաշտպանելով Բարձրագույն խմբի «Ռադնիչկի», «Սլոբոդա», ՕՖԿ, «Մլադոստ» թիմերի գույները: Չանչարևիչի նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Ռադնիկն» էր, որի կազմում նա ընթացիկ առաջնությունում 21 հանդիպման է մասնակցել: Փորձառու դարպասապահը, ով իր ակտիվում 142 հանդիպում ունի Սերբիայի Բարձրագույն խմբի առաջնությունում, հրավիրվել էր ազգային հավաքական նախորդ տարվա հունվարին կայացած` ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղին: