Հայտնի է Արթուր Աբրահամի մենամարտի օրը

Հայտնի է Արթուր Աբրահամի մենամարտի օրը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտի օրը հայտնի է: Այն կկայանա ապրիլի 28-ին, բայց թե ով կլինի հայազգի բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը, դեռևս հայտնի չէ: Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր 2017 թվականի հունիսի 15-ին Լոնդոնում: Հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենքին: