Տարոն Ոսկանյանն էլ տեղափոխվեց «Ալաշկերտ»

Տարոն Ոսկանյանն էլ տեղափոխվեց «Ալաշկերտ»

Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա «Ալաշկերտի» կազմում: Հայաստանի չեմպիոնը 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել ազգային թիմի 24-ամյա պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ, որն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Բելեկում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքին: Տարոն Ոսկանյանի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր, որի կազմում նա 10 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում: