Բիտքոինի փոխարժեքը գերազանցել է 8500 դոլարը

Բիտքոինի փոխարժեքը գերազանցել է 8500 դոլարը

Աշխարհի ամենահանրահայտ կրիպտոարժույթ բիտքոինը երկուշաբթի գերազանցել է 8500 դոլարի նշագիծը՝ վերջին անկումից հետո։ CoinMarketCap պորտալի տվյալներով՝ այսօր բիտքոինը գրանցել է 4.65 տոկոսի աճ և հասել 8515 դոլարի։ Մյուս խոշոր կրիպտոարժույթների արժեքը նույնպես բարձրանում է։ Ethereum-ը թանկացել է 4.4 տոկոսով՝ հասնելով 847,68 դոլարի, Ripple-ը՝ 11.4 տոկոսով՝ հասնելով 1,06 դոլարի, Bitcoin Cash –ը՝ 4.3 տոկոսով՝ հասնելով 1265,85 դոլարի։ Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայում կազմում է 417,97 մլրդ դոլար։ Բիտքոինի մասնաբաժինը կազմում է ողջ շուկայի 34 տոկոսը։