Mercedes-ը ներողություն է խնդրել գովազդում Դալայ-լամայից մեջբերման համար

Mercedes-ը ներողություն է խնդրել գովազդում Դալայ-լամայից մեջբերման համար

Համացանցի չինացի օգտատերերը սկսել են զանգվածաբար գանգատվել Instagram-ում Mercedes գերմանական ավտոկոնցեռնի գովազդից, որում առկա է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամայից մեջբերում։ Ավտոարտադրողը ստիպված է եղել ներողություն խնդրել սխալ գովազդի պատճառով՝ չինացիների զգացմունքները վիրավորելու համար, գրում է The Washington Post-ը։ Սպիտակ մեքենայի լուսանկարն ուղեկցվում է հետևյալ մեջբերմամբ. «Նայե՛ք իրավիճակին տարբեր անկյուններից, և դուք կդառնաք ավելի բաց»։