Ինչպես Տերմինատորինն է. Գիտնականները ստեղծել են ճկուն, ինքնավերականգնվող մաշկ

Ինչպես Տերմինատորինն է. Գիտնականները ստեղծել են ճկուն, ինքնավերականգնվող մաշկ

Կոլորադոյի համալսարանի գիտնականները ստեղծել են ճկուն, ինքնավերականգնվող և լիովին ուտիլիզացվող «էլեկտրոնային մաշկ», որը կարող է կիրառություն գտնել ռոբոտատեխնիկայից և պրոթեզավորումից մինչև ամենաառաջադեմ կենսաբժշկական սարքեր։ Մաշկն ունի ներկառուցված ցուցիչներ՝ ճնշման, ջերմաստիճանի, խոնավության չափման համար։ Մշակումն ունի մի քանի առանձնահատկություններ։ Պատրաստված լինելով պոլիմերի նոր տեսակից, որը հայտնի է որպես պոլիմին, և ծածկված լինելով արծաթագույն նանո մասնիկներով, այն դրսևորում է բարձրագույն մեխանիկական ամրություն, քիմիական կայունություն և էլեկտրաանցանելիություն։