LG-ն ծրագրում է 3 դիսփլեյով ծալովի սմարթֆոն թողարկել

LG-ն ծրագրում է 3 դիսփլեյով ծալովի սմարթֆոն թողարկել

Մտավոր սեփականության համաշխահային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է արտասովոր սմարթֆոնի առնչվող LG-ի արտոնագրային թղթաբանությունը։ Հարավկորեական ընկերությունը մտադիր է ծալովի կառուցվածքով բջջային սարք թողարկել։ LG-ի մտահղացմամբ՝ սենսորային դիսփլեյը կազմված կլինի 3 հատվածից։ Ծալած վիճակում օգտատերը կկարողանա աշխատել դրանցից միայն մեկի հետ։ 3 հատվածները կարող են տեսակարոեն գործել որպես միասնական էկրան։ Արտոնագրի հայտն ընկերության կողմից ներկայացվել էր դեռևս 2014 թվականի վերջին։