Apple-ի AirPods անլար ականջակալները պայթել են

Apple-ի AirPods անլար ականջակալները պայթել են

Ամերիկացու AirPods անլար ականջակալները ծխարձակել են ու պայթել մարզասրահում՝ սպորտով զբաղվելու ժամանակ։ Այս մասին հայտնում է Mashable-ը։ Դեպքը տեղի է ունեցել Ֆլորիդայի Տամպա քաղաքում՝ ֆիթնես-ակումբում։ Ջեյսոն Կոլոնը երաժշտություն լսելիս է եղել, երբ ծուխ է նկատել։ Նա ականջից դուրս է բերել ականջակալները, թողել մարզասարքի վրա և որոշել դիմել ադմինիստրատորի օգնությանը։ Երբ վերադարձել է, սարքն արդեն պայթած է եղել։ Սա Apple-ի ականջակալների ակամայից պայթյունի առաջին դեպքն է։ Ընկերությունը խոստացել է հետաքննություն անցկացնել և պարզել տեղի ունեցածի պատճառները։