ԱՄՆ տնտեսության հետագա անկումը կխորացնի հիստերիան շուկաներում. Bloomberg

ԱՄՆ տնտեսության հետագա անկումը կխորացնի հիստերիան շուկաներում. Bloomberg

Հաշվի առնելով ԱՄՆ դաշնային բյուջեում դեֆիցիտն ու 1 տրիլիոն դոլարը գերազանցող ներքին փոխառնության դիմելու անհրաժեշտությունը, հասարակությունում դիտվում է հիստերիա, որն ուղեկցվում է արժեթղթերի զանգվածային վաճառքով։ Եվ այդ խուճապը կարող է միայն խորանալ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ 2018 թվականի պետբյուջե ընդունելու երկու փորձերից հետո ԱՄՆ կոնգրեսը հաստատել է օրինագիծ, որը նախատեսում է հաջորդ 2 տարում ծախսերի մեծացում մոտ 300 մլրդ դոլարով։ Դեռևս մինչ այդ իրադարձությունները, Bank of America Corp-ի ավագ տնտեսագետ Ջոզեֆ Սոնգն իր զեկույցում հայտնել էր, որ բյուջետային հորը 2019 թվականին կարող է գերազանցել համախառն եկամտի 5 տոկոսը։ Նման տնտեսական իրավիճակը, նրա կարծիքով, կարելի է համեմատել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաջորդած ժամանակաշրջանի հետ։ Հարկերը նվազում են, ծախսերը՝ մեծանում, որոնք կֆինանսավորվեն բյուջեի դեֆիցիտի ընդլայնման հաշվին։ Դեֆիցիտն առաջիկա 2 տարում կարող է գերազանցել 580 մլրդ դոլարը։