Գագիկ Սուրենյանն՝ ի գիտություն ձմեռային հանգստի սիրահարներին

Գագիկ Սուրենյանն՝ ի գիտություն ձմեռային հանգստի սիրահարներին

Հունվարի 22-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության Կոտայքի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստը: Նիստի ժամանակ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է մարզում առկա օդերևութաբանական ցանցի վիճակը, կատարված աշխատանքները և մարզում դիտված եղանակակլիմայական անոմալիաները: «Եթե Երևանցիները անչափ գոհ են տաք եղանակից և ձնածածկույթի բացակայությունից, ապա հատկապես Ծաղկաձորում խիստ դժգոհ էին այս տարվա տաք ձմեռվանից և անբավարար ձնածածկույթի առկայությունից: Ձմեռային հանգստի սիրահարներին տեղեկացնում ենք, որ հունվարի 24-27-ին Ծաղկաձորում սպասվում է ձյուն, այնպես որ եթե այս տարի Ծաղկաձորում չեք վայելել ձմռան գեղեցկությունը, կարող եք այդ օրերին գնալ վայելելու», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրենյանը։