Լսումների նպատակը քաղաքական բախումը չէր, այլ՝ դեղատոմսեր լսելը. Շարմազանով

«Ես չեմ կիսում այն կարծիքը, թե լսումների ժամանակ կառավարությունը արդարանում էր, կառավարությունը բավականին պատրաստակամ էր՝ ներկայացվեց հստակ հաշվարկներ»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով գնաճի զսպման ուղղությամբ խորհրդարանական լսումներին։ «Նույնիսկ ներկայացվեց նախագահի հորդորը և առաջարկը՝ սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների դիզվառելիքի ծախսը, ավելին՝ լսումները ոչ թե կառավարությունը, այլ մենք էինք հրավիրել։ Կառավարության հետ մեկ ամբողջական թիմ ենք, և այստեղ հնչեցրած որևէ կառուցողական առաջարկ անհետևանք չի մնալու։ Մեր նպատակը չի եղել ընդդիմության և իշխանության քաղաքական բախումը։ Լսումների նպատակը եղել է նա, որպեսզի, բացի քաղաքական բախումներից, նախ և առաջ լսենք մասնագիտական հանրությանը՝ պրոֆեսորների, դոցենտների, հայտնի տնտեսագետների տեսակետները, այն դեղատոմսերը, որոնք իրենք կարող են տալ»,- ասաց Շարմազանովը։ Մանրամասները՝ տեսանյութում։