Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է անձի առևանգման 2, գողության 12, խարդախության 8, դրամանենգության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: