Հրդեհ՝ Արցախի պողոտայի հողատարածքներից մեկում

Հրդեհ՝ Արցախի պողոտայի հողատարածքներից մեկում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 23-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի հողատարածքներից մեկում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հողատարածքներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել՝ 14:31-ին: Հողատարածքում այրվել է տնակի փայտյա կառուցատարրերից 10 քմ հատված: