Ավտովթար՝ մանկավարժական համալսարանի մոտ. երկու տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է

Ավտովթար՝ մանկավարժական համալսարանի մոտ. երկու տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hունվարի 23-ին, ժամը 15:59-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus» մակնիշի 35 MZ 702 (վարորդ՝ Դ. Բ.) և «Hyundai» մակնիշի 35 NC 841 (վարորդ՝ 1991 թ. ծնված Տ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1957 թ. ծնված Մ. Բ.-ն և «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: