Հայաստան 2018. Ընդդիմության ճգնաժամը

Հունվարի 19-ին ԵԼՔ-ի նախաձեռնած երթն ընդդեմ թանկացումների նորից առիթ դարձավ խոսելու Հայաստանում ընդդիմության դերակատարման մասին: Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանության ձախողումների ու հասարակական դժգոհության աճի պայմաններում այդպես էլ չի ձևավորվում այնպիսի ընդդիմադիր ուժ, որը կհավակնի փոփոխությունների: Արդյո՞ք պատճառը միայն ընդդիմության սխալներն են, թե՞ կան նաև համակարգային պատճառներ: