Նոր ապրիլյան պատերազմի հավանականությունը քիչ է․ Դավիթ Շահնազարյան

«Եկեք մի քիչ շատ չխտացնենք գույները և սթափ մոտենանք այս ամենին»,- Միջազգային և ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի այսօր կազմակերպած «Անվտանգային դինամիկան Հայաստանի հարևանությամբ» թեմայով քննարկման ժամանակ հորդորեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը: Քննարկման ժամանակ անդրադարձեր էին եղել վերջերս Կրակովում կայացած ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Դավիթ Շահնազարյանը հստակեցնում է`դա Հայաստանի պահանջած օրակարգն է: Նաև փաստում`Էլմար Մամեդյարովը հայտարարեց՝ վեց ժամ է տևել հանդիպումը, իր տվյալներով`երեք ժամ է տևել: Բայց այս ամենում կարևորագույնը դեսպանը համարում է այն, որ Մինսկի խմբում կա ԱՄՆ-ՌԴ համագործակցություն ու շփման գծում լարվածության հարաբերական թուլությունը դրանով է պայմանավորված: Նա կարծում է, որ այդ հանդիպումները կշարունակվեն, քանի որ թե Վաշինգտոնը, թե Մոսկվան ձգտում են պահպանել, խորացնել այդ համագործակցությունը: