Կարագի թանկացումը կապված է միջազգային գների բարձրացման հետ. Արտակ Շաբոյան

ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ շուկայական տնտեսության պայմաններում գների պետական վերահսկողություն չի իրականացվում, այնուամենայնիվ գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողները իրենց ուշադրության  կենտրոնում են. «Մենք մեր գնային մոնիտորինգները իրականացնում ենք խոշոր տնտեսվարողների մոտ»: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ վառելիքի գները բարձրացել են՝ պայմանավորված հարկային փոփոխություններով. «Այս երկու օրերին բենզինի և դիզվառելիքի գները բարձրացել են, ինչը պայմանավորված է ձեռք բերված գներով»: Ինչ վերաբերում է կարագի թանկացմանը, ապա Արտակ Շաբոյանն ասաց. «Կարագի թանկացումը պայմանավորված է միջազգային գների բարձրացմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: