Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, ՌԴ-ն նավերով զինտեխնիկա է մատակարարում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անցյալ շաբաթավերջին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել, որոնք փաստում են Բաքու հասած ռուսական սպառազինության նոր խմբաքանակի մասին: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ստացված նորագույն սպառազինությունն անմիջապես ուղարկվելու է հայ-ադրբեջանական շփման գոտի: Ի դեպ, այս տեսակ զրահատեխնիկան Ադրբեջանն օգտագործել է նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Հատկանշական է, որ զրահատեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարումը վերլուծաբանները կապում են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Բաքու կատարած այցի ընթացքում ձեռքբերած հնարավոր համաձայնությունների հետ։ Հայաստանը տարբեր առիթներով իր վրդովմունքն ու անհանգստությունը հայտնել է Բաքվի և Ռուսաստանի միջև շարունակվող ռազմական համագործակցության շուրջ, փաստը սակայն ցույց է տալիս, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման երաշխավոր երկրներից մեկը, Ռուսաստանը շարունակում է իր դեստրուկտիվ տարածաշրջանային քաղաքականությունը։ Ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ կփորձենք հասկանալ, թե ինչ կարող է և պետք է անի Երևանը ստեղծված իրավիճակում։ Հարցազրույցը՝ տեսանյութում։