Ուղևորափոխադրողները թանկացնելու են ուղեվարձը՝ ուզենան, թե ոչ. Սերգեյ Բագրատյան

ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: «Էնպես չի, որ իրականում ամեն ինչ լավ է՝ ուղևորափոխադրող վարորդները գործադուլ են հայտարարում»,- նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ ավելացվել են ուղևորափոխադրող ընկերությունների ծախսերը. «Եթե ուղևորափոխադրողի վրա հարկերն ավելացնում եք, ո՞նց եք պատկերացնում՝ նա պարտավոր է ուղևորներին փոխադրել նախկի՞ն գնով»: Նրա խոսքով՝ ուղևորափոխադրողները վաղը թանկացնելու են ուղեվարձը՝ ուզենան, թե ոչ: Մանրամասները՝ տեսանյութում: