Վարորդները գործադուլի էին դուրս եկել ագահությունի՞ց ելնելով. Դավիթ Խաժակյանը՝ փոխնախարարին

ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ, մասնավորապես, Ապարան-Երևան և Հրազդան-Երևան միջքաղաքային ուղևորագծերը Ամանորից հետո 100 դրամով թանկացան և հետո նվազեցին: «Կարո՞ղ ենք ասել, որ այդ թանկացումը պամանավորված էր շահագործողի ագահությամբ և ոչ այս թանկացումներով: Կարո՞ղ եք ասել, որ վարորդներն է՞լ էին դուրս եկել գործադուլի կրկին ագահությունից ելնելով, և իրենց դեպքում ևս զսպվել է այս թանկացումը»,- դիմելով տրանսպորտի փոխնախարարին՝ հարց բարձրացրեց նա: Մանրամասները՝ տեսանյութում: