Գուցե էլի բարձրացնե՞նք ակցիզային հարկը, եթե ուղեվարձը չի բարձրանալու. Մովսես Արիստակեսյանը հեգնեց

ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ իրենց կատարած հարցախույզի արդյունքներով պարզվել է, որ այս գնաճային ճնշման պարագայում յուրաքանչյուր վարորդ ստիպված է իր եկամուտներից վճարել օրական 1500-1800 ավելի դրամ. «Արդյո՞ք դա չի բերի ուղեվարձի թանկացման»: Դիմելով տրանսպորտի փոխնախարարին՝ նա ասաց. «Դուք ասացիք, որ տրանսպորտի գները ոչ միայն չեն բարձրանալու, այլև նվազելու են. գուցե էլի՞ բարձրացնենք ակցիզային հարկը»:   Մանրամասները՝ տեսանյութում: