Փոփոխությունները չեն հանգեցնի տրանսպորտի սակագնի բարձրացման. փոխնախարար

ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը հայտարարեց, որ ավտոտրանսպորտային փոխադրումների ոլորտում հաստատագրված վճարներից անցում է կատարվել դեպի արտոնագրված վճարների համակարգի, ինչը մեղմացնում է հարկման կանոնները. «Սրա արդյունքում դրույքաչափը նվազել է կամ փոփոխություն տեղի չի ունեցել»: Նրա խոսքով՝ այս միջոցառման նպատակը ֆիսկալ եկամուտներ չի հետապնդում և ուղղված է կայուն, մրցունակ փոխադրողների կայացմանը: Ինչպես նշեց փոխնախարարը, ՀՀ-ում տրանսպորտային նպատակներով բենզին գրեթե չի սպառվում, և դա չի հանգեցնի տրանսպորտի սակագնի բարձրացմանը: Դիզելային վառելիքի առնչությամբ էլ փոխնախարարն ասաց, որ նշված փոփոխությունները չեն կարող հանգեցնել դիզելային վառելիքով գործող տրանսպորտային միջոցների սակագների բարձրացմանը. «Հակառակը՝ նրանք պարունակում են գնանկումը մղելու ներուժ»: Փոխնախարարը ռացիոնալ չի համարում նաև, որ սեղմված գազի գնի թանկացման դեպքում տրանսպորտի սակագինը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում: