Քաոսից հինգ պակաս վիճակ է․ տարածաշրջանում խաղաղություն կլինի միայն առանց ՌԴ-ի

Թե ի՞նչ կխոսվի կրակովներում կամ մեկ այլ տեղ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համար էական չէ, քանի որ քայլերն ավելի պերճախոս են: Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի այսօր կազմակերպած «Անվտանգային դինամիկան Հայաստանի հարևանությամբ» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետը նկատեց. «Որքան էլ Մինսկի խմբի շրջանակներում փորձեն նվազեցնել, էապես նվազեցնել, էլ չեմ ասում վերացնել պատերազմի վերսկսման վտանգը եւ գնալ բանակցությունների, այդ տարբերակը ՌԴ-ին ձեռնտու չէ»: Ըստ նրա, Ռուսաստանն ամեն ինչ արել է ձեւավորելու `ՌԴ-ի կողմից կառավարելի անկայունության ռեժիմ, որի ջերմաստիճանի փոփոխումը միայն իր մենաշնորհը պիտի լինի`իր կոնկրետ շահերի համատեքստում: