Հաջորդ տարի ունենալու ենք 4 տոկոսից ավելի գնաճ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: «Ընդունո՞ւմ եք արդյոք, որ 2013 թվականից մեր գնաճը ձգտում է 20 տոկոսի, իսկ մյուս տարի, բյուջեի կանխատեսումներով ունենալու ենք 4 տոկոսից ավելի գնաճ»,- նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ միջին խավից անընդհատ գումարներ ենք տանում՝ եկամտահարկ, բենզինի գին, ընդհանուր թանկացումներ, հետո էլ պարտադիր կուտակայինի բաղադրիչ: «Ինչպե՞ս է ազդելու դիզվառելիքի ԱԱՀ հաշվանցումը գյուղացու վրա, որը վարում և ցանում է իր արտը՝ կոմբայն կամ տրակտոր վարձելով»,- Փաշինյանը հարցրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին: Մանրամասները՝ տեսանյութում: