Լավ, մենք կարագ չուտենք, ձեթ չուտենք, ի՞նչ անենք. Իրավաբան

ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: Իրավաբան Հայկազ Մակարյանը նշեց. «Կարծես մենք սինգապուրյան տնտեսական հրաշքին ենք նմանվում»: Անդրադառնալով հարկային քաղաքականությանը՝ նա նշեց, որ հատկապես մարզերում եղել են բազում դեպքեր, որ հարկային մարմինները միտումնավոր կերպով փորձել են ՀԴՄ կտրոն չտալու համար ստեղծել արհեստական խոչընդոտներ, և բազմաթիվ քաղաքացիներ տուգանվել են. «Մարզերում ամեն ուրբաթ մարդիկ հավաքվում և 15-20 հազար դրամ են խնդրում գոյատևելու համար»: «Լավ, մենք կարագ չուտենք, ձեթ չուտենք, ի՞նչ անենք»,- պարոն ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքերին արձագանքեց նա: Մանրամասները՝ տեսանյութում: