Տիմատին պատմել է, թե որքան է ուզում տղա  ունենալ

Տիմատին պատմել է, թե որքան է ուզում տղա ունենալ

Հայտնի ռուսական ռեփեր Տիմատին պատմել է, որ շատ է ուզում տղա ունենալ, և միշտ է ցանկացել։ Այժմ երգիչը միայն մեկ դուստր ունի։ Նրա դուստրը ծնվել է 2014-ին։ Չնայած, որ նա հույս ուներ տղա ունենալ, բայց միևնույնն է, չի թաքցրել ուրախությունը, երբ ծնվել է դուստրը։ Այս տեղեկությունը հասարակությանը ստիպել է ենթադրություններ անել, որ նրա ընկերուհին՝ մոդել Անաստասիա Ռեշետովան հղի է։ Դեռևս ոչ ոք չի հաստատել այս լուրը, իսկ ընտանիքը գտնվում է Բալիում։ Դատելով զույգի լուսանկարներից՝ աղջիկը կամ դեռ հղի չէ, կամ հղիության առաջին ամիսներն են։ Այնպես որ, հաստատ պատասխան ոչ ոք չի կարող տալ։ Բացի այդ, Տիմատին հայտարարել է, որ ևս մեկ աղջիկ ունենալու դեպքում ինքը չի տխրի, չնայած որ շատ է ուզում տղա ունենալ։ Այժմ նրա դստեր դաստիարակությամբ զբաղվում է նրա մայրը։ Հայտնի տատիկի սոցցանցի էջը 3 միլիոնից ավելի հետևորդ ունի։