Նիդերլանդներ. նորաձևության ոստիկանությունը քաղաքացիներին կհարցաքննի փողոցներում

Նիդերլանդներ. նորաձևության ոստիկանությունը քաղաքացիներին կհարցաքննի փողոցներում

Ռոտերդամում նորաձևության ոստիկանություն է հայտնվել։ Հատուկ ոստիկանական ջոկատը հսկելու է քաղաքի փողոցները և հարցաքննելու է թանկ հագնված քաղաքացիներին, թե որտեղ և ինչ հանգամանքներում են նրանք գնել թանկարժեք բրենդային հագուստը։ Ոստիկանները բացատրել են, որ կանգնեցնելու են առաջին հերթին նրանց, ովքեր աղքատ տեսք ունեն, ինչպես նաև նրանց, ովքեր արդեն բռնվել են գողության մեջ։ Եթե հարցվողները չկարողանան ապացուցել, որ թանկարժեք իրերը հենց իրենցն են, դրանք կբռնագրավվեն։ Ընտրության ժամանակ, թե ում կանգնեցնեն և հարցաքննեն, օրինապահները, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին ուշադրություն կդարձնեն ոչ եվրոպական արտաքինով մարդկանց վրա։ Ռոտերդամի ՄԻՊ Աննա Միկե Զվանեվելդն ասում է, որ նորարարությունը հակասում է պետական օրենսդրությանը։