Ջոնսոնն ու Թիլերսոնը քննարկել են Ասադին հեռացնելու քաղաքական գործընթացի սկիզբը

Ջոնսոնն ու Թիլերսոնը քննարկել են Ասադին հեռացնելու քաղաքական գործընթացի սկիզբը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը քննարկել են, թե ինչպես քաղաքական ճանապարհով վերջ տան Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կառավարմանը։ «Պետքարտուղարն ու ԱԳՆ ղեկավարը քննարկել են, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի առաջ շարժվեն դեպի քաղաքական գործընթացը, որի արդյունքը կլինի Ասադի կառավարման ռեժիմի ավարտը»,– ասվում է բրիտանական ԱԳՆ հայտարարության մեջ։ Image result for removing assad Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 22–ին, Լոնդոնում։ Հունվարի 17-ին, Սթենֆորդի համալսարանում իր ելույթի ժամանակ, Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ–ն մտադիր է դեռ անորոշ ժամանակով պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում և հասնել Բաշար Ասադի պաշտոնանկությանը։