British Airways-ն առաջարկում է այն երկրների ազգային կերակուրները, ուր թռչում է ինքնաթիռը

British Airways-ն առաջարկում է այն երկրների ազգային կերակուրները, ուր թռչում է ինքնաթիռը

Բրիտանական British Airways–ը հեռավոր չվերթների ուղևորների համար ազգային կերակրատեսակներ է ներկայացրել։ Նոր կերակրացանկը սպասում է նրանց, ովքեր մեկնում են դեպի Բանգկոկ, Պեկին, Բուենոս–Այրես, Քեյպթաուն, Լոս–Անջելես, Սեուլ, Սինգապուր, Տոկիո, Շանհայ և մի քանի այլ քաղաքներ։ Օրինակ, Մերձավոր Արևելքի երկրներ մեկնող ուղևորները կարող են այնպիսի էթնիկ կերակուրներ փորձել, ինչպես օրինակ հավը՝ կծու սոուսով։ Իսկ հեռավոր արևելյան ուղղություններով՝ հնդկական սամբար (ոսպով ուտեստ) և դոսա (բրնձով բլիթներ)։ Image result for british airways British Airways –ի մնացած ուղևորներին ինքնաթիռում կդիմավորեն ավանդական ձևով՝ ըմպելիքներով և քրենդելներով։ Իսկ օդ բարձրանալուց հետո ուղևորներին չորս տեսակի ուտեստ կառաջարկվի՝ կուսկուսի աղցան, տապակած հավ՝ քերած բանջարեղենով և կարտոֆիլով և սեզոնային բանջարեղեն։