Խանութում կատարված գողությունը բացահայտվեց. 18-ամյա տղան բերման է ենթարկվել

Հունվարի 15-ին 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ իր խանութից գողություն են արել: Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում պարզել են, որ անհայտ անձինք հատուկ միջոցների գործադրմամբ բացել են դուռը, մտել ներս և դրամարկղից գումար հափշտակել: Տարածքի տեսախցիկները ֆիքսել էին կատարվածը: Ոստիկանության կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի երենաից 18-ամյա Վարդան Մ.-ն: Հաղորդումն ստանալուց 40 րոպե անց նրան հայտնաբերել են Հարավ-արևմտյան թաղամասում և բերման ենթարկվեց ոստիկանություն: Վարդան Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: