Ոստիկանները կանխել են գինովցած երիտասարդների ծեծկռտուքը

Ոստիկանները կանխել են գինովցած երիտասարդների ծեծկռտուքը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել քաղաքացիների կողմից, որ 16 թաղամասում գտնվող «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում մի խումբ երիտասարդների միջև ծեծկռտուք է տեղի ունենում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված հյուրանոցային համալիրից ոստիկանները բերման են ենթարկել կռվի մասնակիցներից մի քանի հոգու: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը: