Բրիտանացի պաթոլոգոանատոմը մի դիակի ուղեղը մյուսի փորի մեջ է մոռացել

Բրիտանացի պաթոլոգոանատոմը մի դիակի ուղեղը մյուսի փորի մեջ է մոռացել

Մեծ Բրիտանիայում պաթոլոգոանատոմը մի դիակի ուղեղը մյուսի փորի մեջ է մոռացել,– հաղորդում է BBC-ն։ 2014-2016 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ 300 միջադեպ է գրանցվել՝ դիակների նկատմամբ պաթոլոգոանատոմների անփույթ վերաբերմունքի հետ կապված։ 13–ի դեպքում՝ դիահերձարանի աշխատակիցները մարմինը ընտանիքին հանձնելուց հետո են միայն նկատել, որ մարմնից հանած օրգանները մնացել են։ 36-ի դեպքում՝ հարազատներին սխալ մարմին են հանձնել։ 89-ի դեպքում մարմինները պատահաբար վնասվել են։ Մահացածներից մեկի ուղեղը հայտնաբերվել է հիվանդանոցում մահվանից 22 տարի անց։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում տարեկան դիահերձարան է ընդունվում մոտ 330 հազար դիակ և այս թվի համեմատությամբ՝ սխալների քանակությունը աննշան է համարվում։