Առնետների զորքը գրավել է Ֆրանսիայի մայրաքաղաքը

Առնետների զորքը գրավել է Ֆրանսիայի մայրաքաղաքը

Փարիզի կոմունալ ծառայությունների աշխատակիցները հաղորդել են, որ ֆրանսիական մայրաքաղաքի վրա հարձակում է գործել առնետների բազմությունը։ Փարիզյան աղբատար մեքենաների աշխատողները հրաժարվում են աշխատանքի դուրս գալ առնետների արշավի պատճառով. կրծողները ցատկում են նրանց վրա աղբամանների միջից։ «Նրանցից մեկը մեր աշխատակցի վզին է թռել, մյուս՝ բռնել է ձեռքը։ Դրանից հետո մեզանից շատերը վախենում են մոտենալ կոնտեյներներին»,– հայտարարել է աղբատար մեքենայի աշխատակիցը։ Փարիզի իշխանությունները հայտարարում են, որ տեղյակ են իրավիճակից և փորձում են պայքարել դրա դեմ։ Մաքրության հարցերով փոխքաղաքապետ Մաո Պենինուն հաղորդել է, որ առնետների դեմ պայքարի համար 1,5 միլիոն եվրո է հատկացվել, սակայն դա բավական չէ։ Հոլովակը նկարահանվել է Օրսե թանգարանի մոտ, Սենայի ափին։