Թրամփի գոլֆի դաշտերը կառուցվել են ռուսական մաֆիայի փողերո՞վ

Թրամփի գոլֆի դաշտերը կառուցվել են ռուսական մաֆիայի փողերո՞վ

Հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով կոմիտեն հրապարակել է 184 էջանոց փաստաթուղթ՝ Fusion GPS ընկերության հիմնադիր Գլեն Սիմփսոնի ցուցմունքներով։ Այն անցկացրել է 2016-ին նախընտրական արշավի ժամանակ ռուսական կառավարության հետ Դոնալդ Թրամփի կապերի հետաքննություն։ «Առաջին հայացքից ոչինչ չի ակնարկում Ռուսաստանի մասնակցության մասին, սակայն այդ նախագծերում վիթխարի կապիտալ է ներդրվում անհայտ աղբյուրներից»,-ասել է Սիմփսոնը։ Trump, in the lead cart, led a group around the property during a site visit in Dec. 2014. Սիմփսոնի հաստատմամբ՝ Թրամփին պատկանող գոլֆի դաշտերն Իռլանդիայում և Շոտլանդիայում կարող են կառուցված լինել ռուսական մաֆիայի փողերով, գրում է Golf պարբերականը։ Կոնգրեսական Ադամ Շիֆը հարցրել է Սիմփսոնին՝ եթե ռուսական մաֆիան իսկապես գումար է լվանում Թրամփի նախագծերի միջոցով, ապա դրանում չի՞ մասնակցում արդյոք նաև ռուսական կառավարությունը։ Trump arrives in Ireland in Dec. 2014.
                    Սիմփսոնը պարզաբանել է, որ Ռուսատանի շատ ազդեցիկ մարդիկ կապեր ունեն ինչպես կառավարությունում, այնպես էլ կազմակերպված հանցավորությունում։ «Քաջ հայտնի է, որ ռուսական մաֆիան փաստացի գտնվում է ռուսական կառավարության և ռուսական հետախուզության վերահսկողության ներքո»,-ասել է նա։