Երկրի վրա յուրաքանչյուր 2 օրը մեկ նոր միլիարդատեր է հայտնվում. Oxfam

Երկրի վրա յուրաքանչյուր 2 օրը մեկ նոր միլիարդատեր է հայտնվում. Oxfam

Աղքատության խնդիրների ուսումնասիրման Oxfam միջազգային ասոցացիան, որի կազմի մեջ են մտնում 17 կազմակերպություններ, հայտնել է Երկիր մոլորակի վրա միլիարդատերերի հայտնվելու արագությունը։ Հենվելով Forbes-ի և Bloomberg-ի տվյալների վրա՝ ասոցացիայի փորձագետները հայտարարել են, որ 2017 թվականին նոր միլիարդատեր է հայտնվել յուրաքանչյուր 2 օրը մեկ, իսկ տարին ինքնին ռեկորդային է դարձել միլիարդատերերի թվի աճով։ Ներկա պահին նրանց թիվը հասել է 2043-ի։ Image result for dollars Oxfam-ի վիճակագրության համաձայն՝ աշխարհի ամենահարուստ մարդիկ (մոլորակի ողջ բնակչության 1 տոկոսը) կուտակել են համաշխարհային հարստության 82 տոկոսը։ Միլիարդատերերի կապիտալիզացիան 2017 թվականին աճել է 762 մլրդ դոլարով։ Միլիարդատերերի հայտնելու գլխավոր գործոններից մեկն է անվանվել ծանոթի միջոցով բարձր պաշտոններում նշանակումը։ Oxfam-ը հայտնել է նաև աղքատ բնակչությանը թիվը (3.7 մլրդ մարդ)։