Արմեն Սարգսյանը հայտնի է իբրև ռեֆորմներ անել ցանկացող, բայց չկատարող մարդ

Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածու է առաջարկել նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առավ Արմեն Սարգսյանի վրա: Հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանի գնահատմամբ՝ եթե անգամ ընդարձակ համաձայնություն չլինի Արմեն Սարգսյան թեկնածուի շուրջ, ապա հաստատ չի լինելու ընդարձակ տարաձայնություն կամ բողոքներ.«Արմեն Սարգսյանը իրեն հիշող հանրության մտքի մեջ արմատավորվել է իբրև ռեֆորմներ անել ցանկացող, բայց չկատարող մարդ, և ահա այդ լավագույն մտադրությունների տեսլականը դեռևս մարդկանց ուղեղում կա, որ մարդը ուզում էր, բայց իրեն չթողեցին»: Եվ հիմա էլ, հրապարակախոսի խոսքով, եթե անգամ նա ցանկանա ռեֆորմներ անել, դարձյալ չի կարողանալու, որովհետև այդ ռեֆորմների լիազորությունները նրա ձեռքին չեն: Մյուս կողմից, ըստ հրապարակախոսի, եվրոպական կատեգորիայի մեջ նա ամենացանկալի դեմքն է, ամենանայվող, լեզուներին տիրապետող: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: