ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողություններից. Թիլերսոն

ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողություններից. Թիլերսոն

Վաշինգտոնն անհանգստացած է Սիրիայի հյուսիսում քրդական ստորաբաժանումների դեմ Թուրքիայի ռազմական գործողություններից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Սիրիական Աֆրին շրջանում Անկարայի ռազմական գործողության նկարագրման համար Պետդեպը նախընտրել է գործածել «թուրքական միջադեպ» արտահայտությունը։ «Մենք անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում թուրքական միջադեպով։ Մենք զսպվածության կոչ ենք անում Թուրքիային և քրդերին՝ նվազագույնի հասցնելու զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասվում է Պետդեպի կայքում հրապարակված Թիլերսոնի հայտարարությունում։ Պետքարտուղարը նշել է նաև, որ Վաշինգտոնը ճանաչում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից պաշտպանության Թուրքիայի իրավունքը։ Նախնական տվյալներով՝ Անկարայի հատուկ գործողության հետևանքով զոհվել է առնվազն 17 խաղաղ բնակիչ։