Թուրքիան Մոսկվայի հետ համաձայնագիր ունի Աֆրինում գործողության վերաբերյալ. Էրդողան

Թուրքիան Մոսկվայի հետ համաձայնագիր ունի Աֆրինում գործողության վերաբերյալ. Էրդողան

Անկարան պայմանավորվածություններ ունի Մոսկվայի հետ ընդդեմ սիրիական Աֆրին քաղաքում քրդական աշխարհազորի «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է թուրքական Yeni Safak թերթը։ «Թուրքիան չի հրաժարվի Աֆրինում գործողությունից, և այն համաձայնագիր ունի Ռուսաստանի հետ»,-հայտարարել է Էրդողանը։ «ԱՄՆ-ն այդ տարածաշրջան է մատակարարել 5000 խմբաքանակ սպառազինություն։ Այն բաշխվել է ահաբեկչական կազմակերպությունների միջև»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Image result for turkey afrin Թուրքիան գործում է Սիրիայի անվտանգության ու միասնության ապահովման համար և ոտնձգություն չի կատարում այլ պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ, վստահեցրել է Էրդողանը՝ հավելելով, որ սիրիացիները կկարողանան վերադառնալ իրենց տներն այն բանից հետո, երբ թուրքական բանակը վերահսկողություն սահմանի Աֆրինի նկատմամբ։ Էրդողանը նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված է ընդդեմ ահաբեկչական կազմակերպությունների, այլ ոչ թե այդ շրջանում ընդդեմ քրդերի։