Դատախազը պատվեր է կատարում․ Սամվել Բաբայան

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վերաքննիչ դատարանում, դատավարության հենց սկզբում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արամ Արամյանին: «Նա իր մեղադրականում միտումնավոր չի ընդգրկել կարեւոր փաստերը: Ես ելույթում փաստերով  կապացուցեմ ձեզ, որ նա խեղաթյուրել է փաստերը: Նա պատվեր է կատարում:  Դատարանն էլ արտագրել է մեղադրողի գրածը: Նման մեղադրող չի կարող լինել»,- ասաց Սամվել Բաբայանը: Դատախազն  առարկեց միջնորդության  դեմ, դատարանն էլ  խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նա մերժեց միջնորդությունը: