Քրդերը մեղադրել են Ռուսաստանին դավաճանության մեջ

Քրդերը մեղադրել են Ռուսաստանին դավաճանության մեջ

Քրդական ջոկատների գլխավոր հրամանատար Սիփան Հեմոն մեղադրել է Ռուսաստանին դավաճանության մեջ. այն չի տարհամոզել Անկարային Սիրիայում քրդական Աֆրին շրջանի վրա հարձակվելու հարցում։ «Ռուսաստանը ներկայում հանդիսանում է թուրքական պետության դաշնակիցը և գտնվում է մեզ հետ պատերազմի շեմին։ Մենք մեր պայմանավորվածություններն ունեինք Ռուսաստանի հետ, սակայն նա անտեսել է դրանք՝ դավաճանելով մեզ»,-նշել է քուրդ գլխավոր հրամանատարը։ Image result for turkey afrin kurds Նա հավելել է, որ այժմ քրդերը տեսել են Մոսկվայի իրական դեմքը, և Ռուսաստանը դարձել է «անսկզբունքային պետություն»։ Աֆրինի շրջանում թուրքական Գլխավոր շտաբի ղեկավարությամբ հունվարի 20-ին մեկնարկել է քուրդ աշխարհազորայինների դեմ ռազմական գործողությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ։