Չինացին կծելու հետևանքով iPhone-ը պայթել է

Չինացին կծելու հետևանքով iPhone-ը պայթել է

Սոցցանցերի չինական հատվածում հայտնվել է տեսանյութ, որում գնորդը կծում է iPhone-ը, և այն պայթում է նրա ձեռքերի մեջ։ Սմարթֆոնը պայթում է ակնթարթորեն, երբ տղամարդու ատամները դիպչում են սարքին։ Պայթյունը բավականին ուժեղ է եղել, սակայն ոչ ոք չի տուժել։ Դեպքը տեղի է ունեցել էլեկտրոնիկայի խանութում։ Ենթադրվում է, որ սարքի մատկոցը եղել է անորակ, ինչն էլ պայթել է ատամների հետ շփումից հետո։