Թուրքիան քննադատել է Աֆրինում գործողության սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ-ի կոչը

Թուրքիան քննադատել է Աֆրինում գործողության սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ-ի կոչը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Պետդեպի կոչը՝ սահմանափակելու սիրիական Աֆրինում ռազմական գործողության մասշտաբներն ու տևողությունը։ «ԱՄՆ-ը մեզ ասում է, որպեսզի ժամկետները սահմանափակվեն։ Ես հարցնում եմ՝ իսկ Աֆղանստանում, Իրաքում Ձեր ժամկետներն ավարտվե՞լ են։ Դուք դեռևս գտնվում եք այնտեղ։ Հենց մեր աշխատանքն այնտեղ ավարտվի, նպատակներն իրագործվեն, ապա գործողությունը կավարտվի, և մենք կհեռանանք։ Մենք աչք չենք դնում ուրիշի հողերի վրա»,- Hurriyet-ը մեջբերում է Էրդողանի խոսքերը։ Image result for turkey afrin Նրա խոսքով՝ Թուրքիան գործողություն է անցկացնում ոչ թե քրդերի, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման դեմ։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր թուրք և ռուս գործընկերներ Մևլյութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հետ զրույցում անհանգստություն էր արտահայտել՝ կապված Սիրիայի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակի հետ։