Որոշ նախարարություններ թող իմանան, թե ոնց են աշխատում․ Բոստանջյանը՝ Հրանուշ Հակոբյանին

Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն: Հարցադրմներով հանդես եկավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Վերջինս դրական գնահատեց Սփյուռքի նախարարի աշխատանքը և շեշտեց, որ որոշ նախարարություններ թող իմանան, թե ոնց են աշխատում: