Արմեն Սարգսյանը աշխատանքն ընդհատեց առողջական խնդիրների պատճառով, ես նրա խորհրդականն էի․ Խոսրով Հարությունյան

Ես աշխատել եմ Արմեն Սարգսյան վարչապետի մոտ գլխավոր խորհրդական: Այդ կարճ ժամանակահատվածում կարողացել եմ տեսնել գնահատել այն կարողությունները, որ ուներ վարչապետ Արմեն Սարգսյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Ես նրան կբնութագրեի պատասխանատու պետական այր, լսելու ընդունակ: Նա կարողանում է մարդկանց հետ հարաբերվել: Նա կարողանում էր դրական իմիջ ձևավորել»,-նշեց Հարությունյանը: Խոսրով Հարությունյանը պնդում է, որ Արմեն Սարգսյանը ժամանակին պաշտոնը լքել է առողջական խնդիրների պատճառով․ «Ես նրա խորհրդականն էի և շատ լավ հիշում եմ հեռախոսով նրա ճեպազրույցը»: Ըստ պատգամավորի՝ Արմեն Սարգսյանը միջազգային շրջանակներում հեղինակություն ունեցող գործիչ է և դա ի շահ Հայաստանի տնտեսության կօգտագործվի: Նրա կարծիքով՝ Արմեն Սարգսյանի անձը վանող չէ, նույնիսկ ծայրահեղ ընդդիմության համար: