Իմ շրջապատում Արմեն Սարգսյանի մասին վատ բան չեմ լսել․ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Իմ շրջապատում Արմեն Սարգսյանի մասին վատ բան չեմ լսել, դա իմ կարծիքն է, խմբակցությունում չենք քննարկել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Պատգամավորի կարծիքով մեր ներքաղաքական հարցերը դրսում ավելի շուտ են իմանում, քան մենք ներսում․ «Արմեն Սարգսյանը հնարավոր չի ինֆորմացված չլինի Հայաստանի ներքին խնդիրների մասին»,-նկատեց Ասատրյանը: