Քըրք Քրքորյանը հայության հետ ընդհանրապես կապ չուներ, հայ լինելու ցանկությունը արթնացրեց երկրաշարժը․ Հրանուշ Հակոբյան

Ազգային ժողովում ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, թե այս պահին 7 միլիոնից ավելի սփյուռք ունենք, իսկ 10 տարի հետո որքա՞ն սփյուռք կունենանք: «Դա կապված է աշխարհող տեղի ունեցող իրադարձություններից, երևույթներից, քաղաքականությունից: Երկրաշարժը եղավ, շատերը ցնցվեցին ու վերադարձան իրենց արմատները, ապրիլյան դեպքերի ժամանակ շատերը վերադարձան. ակնհայտ է, որ մենք համախմբվում ենք ցավի ու վտանգի պահին: Ինչպես երջանկահիշատակ Վիգեն Հովսեփյանն ասաց՝ մեկ օրում ազգ դարձանք»,-պատասխանեց Հրանուշ Հակոբյանը: