Խառնամուսնություններն ավելացել են․ Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց սփյուռքում առկա խնդիրները

ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրվել, որն իր ձևաչափով առաջին անգամ էր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկույցով հանդես եկավ՝ ներկայացնելով հայկական սփյուռքի կառուցվածքը, խնդիրները, տարվող աշխատանքները: Խոսելով սփյուռքի խնդիրների մասին` Հրանուշ Հակոբյանը նշեց. «Համայնքի անդամների 70-80 տոկոսը հեռացած է համայնքից, չի մասնակցում համայնքի աշխատանքներին, համակարգող մարմիները բացակայում են: Խնդիրներից են խառն ամուսնությունները, որոնց թիվն ավելանում է, մայրենի լեզվի պահպանությունը, հայկական դպրոցներ են փակվում: Դրանց է միանում Հայոց ցեղասպանության խնդրի չկարգավորումը, ԼՂՀ հիմնախնդիրը, ՀՀ-ի շրջափակման խնդիրը»,-ասաց նա: