Տիկին նախարարը իր բարձրության վրա է․ Վահրամ Բաղդասարյանը՝ Հրանուշ Հակոբյանին

ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով այսօր Աժ-ում աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրվել, որն իր ձևաչափով առաջին անգամ էր: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը Սփյուռքի նախարարի՝ կատարված աշխատանքները ներկայացանելուց հետո նշեց, որ, իհարկե, նախարարությունը չունի մի քանի կարևորագույն գործիքները, որ ավելի արդյունավետ ու հեշտ դարձնի աշխատանքը, սակայն  այնպիսի նախարարի են ընտրել, որ կարողանա արդյունքի հասնել առանց այդ հեշտ գործիքների էլ: Բաղդասարյանը կարևորեց նաև նախարարությանը աշխատանքները՝ սփյուռքահայերի մասնակցությունը ներդրումներ անելու հետ կապված: «Նրանք պետք է հասկանան, որ սա բիզնես հարթակ է իրենց համար, որտեղ փողը պետք է փող բերի, որ այստեղ շահագրգռվածություն լինի ներդրումներ անելու համար, բիզնեսը զարգացնելու, ոչ թե միանվագ օգնություններ կատարելով ու դրանով ավարտել»: